News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանական զարգացման բանկը (KfW) պատրաստ է նպաստել փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Գերմանական զարգացման բանկի (KFW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկան:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է բանկի հետ համագործակցության ակտիվացումն ու զարգացումը՝ ընդգծելով վերջինի կարեւոր դերակատությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում: Փաշինյանը շեշտել է համատեղ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացման եւ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Վարչապետը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ Օլաֆ Զիմելկան հավելել է, որ Գերմանական զարգացման բանկը պատրաստ է նպաստել փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ընթացիկ, ինչպես նաեւ ապագա ծրագրերին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ