News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ընթանում է Նոր Անգլիայի մաֆիայի 84-ամյա ղեկավար, «Կադիլակ Ֆրենկ» մականունով Ֆրենկի Սալեմեի դատավարությունը: Նրան մեղադրում են 1993-ին գիշերային ակումբի սեփականատեր Սթիվեն ԴիՍարոյի սպանության մեջ: Դատախազները կարծում են, որ նա է սպանել ԴիՍարոյին, որովհետեւ վերջինը կարծում էր, որ Ֆրենկը մատնել է իրեն դաշնային իշխանություններին, հաղորդում է AP-ն:

Մաֆիոզիի դեմ ցուցմունք է տալու նախկին գանգստեր Սթիվեն Ֆլեմին՝ «Հրաձիգ» մականունով, որը 10 սպանությունների համար ցմահ ազատազրկվել է:

Սալեմեն եւ մյուս ամբաստանյալ Պոլ Վադիկը պնդում են, որ իրենք անմեղ են: 2016-ին ԴիՍարոյի դիակը հայտնաբերվել էր Ռոդ Այլենդ նահանգում՝ Պրովիդենսում, ջրաղացի մոտ:

Ֆրենկ Սալեմեն կազմակերպված հանցավորության մի ամբողջ դարաշրջանի ներկայացուցիչն է: Նրա ընտանիքը վերահսկում էր Բոստոնը եւ նրա մերձակայքը: Մաֆիայի մնացորդներ են մնացել Նյու Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում եւ Դեթրոյթում, բայց այսօր կազմակերպությունները ղեկավարներ չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ