News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գրող Բեն Բլումը հրապարակել է սյունակ, որը նվիրված է XX դարի ամենահայտնի հոգեբանական փորձերից մեկին` Սթենֆորդի բանտային փորձի առեղծվածի բացահայտմանը: Տեքստը մեծապես հիմնված է ապրիլին հրատարակված ֆրանսիացի գրող եւ ռեժիսոր Տիբո Լյո Տեկսերայի «Ստի պատմություն» (Histoire d'un Mensonge) գրքի վրա եւ պատմում է այն մասին, որ փորձը բեմականացված էր, գրում է N + 1-ը:

1971-ին փորձն անցկացրել էր ամերիկացի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն: Նա հավաքել էր 24 ուսանողի, բաժանել երկու խմբի եւ նրանց երկու դեր տվել՝ բանտային պահակների եւ կալանավորների: Դրանից հետո նրանց տեղավորել էին համալասրարաններից մեկի նկուղում, որտեղ նրանք երկու շաբաթ պետք է բանտային կյանքով ապրեին: Փորձն ավարտվել էր 6-րդ օրը. այդ ժամանակ, ըստ որոշ դիտորդների, իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել. պահակները սկսել էին սադիստական հակումներ դրսեւորել, իսկ մասնակիցներից մեկին ստիպված էին հոգեկան խանգրաման նախանշանների պատճառով բաց թողնել:

Բլումի խոսքով, Սթենֆորդի համալսարանի արխիվում նա ձայանգրություններ է գտել, որոնցում նշվում է բանտարկյալների ոչ բնական պահվածքի մասին:

Մասնակիցներից առնվազն մեկը պատմել է, որ ձեւացրել է «խելագարությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ