Հայտնի իտալացի գանգստեր Ռոբերտո Սպադոն 2017 թվականին հարցազրույցի ժամանակ լրագրողի վրա դաժան հարձակման համար դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Միջադեպի տեսանյութը միանգամից վիրուսային է դարձել, հաղորդում է AP-ն:
Իտալիան ցնցած հարձակումը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին Օսիա ծովափնյա քաղաքում՝ Հռոմից քիչ հեռու: Լրագրողը Սպադոյին հարցրել է նրա քաղաքական ցանկությունների մասին, երբ նա գլխով հարվածել է նրան, հետո շարունակել մահակով ծեծել:
Սպադի տոհմը հայտնի է իր դաժանությամբ: Ընտանիքի 7 անդամները 2017-ին 56 տարվա ազատազրկման են դատապարտվել: