News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո մեկ օրում 26 անգամ գրանցվել են կրկնվող ստորգետնյա ցնցումներ, հայտնել է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դրանցից 4 անգամ՝ 4 բալ հզորությամբ ցնցումներ ըստ Ճապոնիայում ընդունված 7-բալանի սանդղակի:

Օդերեւութաբանները զգուշացրել են, որ այս շրջանում մեկ շաբաթ հնարավոր են հզոր ստորգետնյա հետցնցումներ: Հզոր ցնցումների հավանականությունն առանձնապես մեծ է առաջին 2-3 օրերին:

2016 թվականին Կումամոտոյում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ հիմնական վնասը եւ առավել մեծ թվով զոհերը գրանցվել էին երկրորդ երկրաշարժից հետո: Այն իր հզորությամբ առաջինին գրեթե չէր զիջում (ապրիլի 14-ին 7-բալանի սանդղակով 7 բալ, ապրիլի 16-ին՝ 6+), սակայն ճակատագրական եղավ նրանց համար, ովքեր վերադարձել էին աղետի հարվածից արդեն տուժած իրենց տներ:

Հիշեցնենք, որ Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսային հատվածում երկուշաբթի 7.58-ին տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Մի շարք շրջաններում ցնցումների հզորությունը հասել է Ճապոնիայում ընդունված 7-բալանի սանդղակով 6 բալի: Այս պահի տեղեկություններով՝ կա 4 զոհ, 360 տուժած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ