News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի ԱՄՆ Սենատը ընդունել է 2019 թվականի պաշտպանական բյուջեի օրինագծի իր տարբերակը, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու դեպքում, նշված է օրինագծի տեքստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե Թուրքիան Ռուսաստանի Դաշնությունից գնի հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերը, ապա նման գնումը կհամարվի խոշոր գործարք, որի վրա տարածվում է 2017 թվականին Եվրոպայի եւ Եվրասիայի վրա ռուսական ազդեցությանը հակազդելու մասին օրենքի 231 (а) բաժինը, եւ նախագահը պետք է բարեխղճորեն այս օրենքը կիրառի պատժամիջոցներ սահմանելու եւ կիրառելու ճանապարհով…ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ, որը մասնակցություն կունենա այսպիսի խոշոր գործարքին»,- նշված է փաստաթղթում:

Պաշտպանական բյուջեի այս օրինագիծը երկուսից մեկն է, որոնք հիմա քննարկում են ամերիկացի օրենսդիրները: Երկրորդ օրինագիծը նախաձեռնել է ստորին պալատը եւ արդեն հաստատել: Հետագայում 2 օրինագծերը կմիավորվեն մեկի մեջ, որն էլ կդրվի վերջնական քվեարկության:

Ստորին պալատի բյուջեի օրինագծի տարբերակի տեքստում նույնպես Ս-400-ը հիշատակվում է, սակայն այնտեղ խոսքը ոչ թե պատժամիջոցների մասին է, այլ ռուսական համակարգերի գնումից կախված Թուրքիա ամերիկյան սպառազինության մատակարարումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ