News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Կարո Փայլանը թուրքական Bianet կայքի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում անարյուն հեղափոխությանը։

Կարո Փայլանը պատմել է, որ դեռ 2017-ին Հայաստան այցի ժամանակ տեղյակ է եղել «Ելք»-ի մասին եւ ցանկացել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն իրեն խորհուրդ չէին տվել հանդիպել՝ պնդելով, թե փոքր կուսակցություն է եւ չար-ի հանդիպել։

«Սակայն ես պնդեցի, որ այդ կուսակցության ծրագիրն ու գաղափարները մոտ են իմ կուսակցությանը։ Երկար հանդիպում եմ անցկացրել Փաշինյանի հետ։ Ես նրան ասացի, որ իրենց կուսակցությունը Հայաստանին արժանի է։ Բայց ես չէի սպասում, որ այսքան արագ ամեն ինչ տեղի կունենա։  6 ամիս անց հեղափոխությամբ, իրապես ժողովրդավարական  հեղափոխությամբ անարյուն իշխանության եկան։ Ես շատ երջանիկ եմ ու իրենց շնորհավորել եմ։

Փաշինյանն էլ ցանկանում է հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացել։ Հուսով եմ՝ Թուրքիայում էլ մի ժողովրդավարական իշխանությունը շուտափույթ կբացի սահմանը»,-ասել է Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ