News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գեղամ Բեգլարյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գրիգորյանին նրա գործունեության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ