News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կողմից առեւտրային պատերազմի հրահրումը, որը շուկայական կանոնների խախտում է, վնաս է հասցնում ոչ միայն 2 երկրների շահերին, այլեւ ամբողջ աշխարհին, նշված է Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան Վաշինգթոնի սպառնալիքների չինական ապրանքների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակված հայտարարությամբ հայտնել էր, որ հանձնարարել է 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների ցուցակ պատրաստել դրանց նկատմամբ հնարավոր 10 տոկոս մաքսատուրք սահմանելու համար, եթե Չինաստանը հետագայում եւս բարձրացնի ամերիկյան արտադրանքի մաքսատուրքը:

«Ամերիկյան կողմից առեւտրային պատերազմի հրահրումը, որը ժամանակակից աշխարհի միտումներին չհամապատասխանող շուկայական կանոնների խախտում է, վնաս է հասցնում 2 երկրների շահերին, ժողովուրդներին եւ ընկերություններին, վնաս է հասցնում ամբողջ աշխարհի շահերին»,- նշված Չինաստանի առեւտրի գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ