News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը, ինչն իր պաշտոնավարման օրվանից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, վկայում են Gallup վերլուծական գործակալության հարցումները:

Թրամփի գործունեությանը հավանություն տվողների 90 տոկոսը հանրապետականներ են: Նշվում է, որ, անկախ Թրամփի գործունեությունից, քիչ հավանական է, որ նա կարողանա ավելի շատ աջակցություն ստանալ դեմոկրատների շրջանում:

Gallup poll-ը նաեւ հայտնում է, որ նախագահության ողջ ժամկետի ընթացքում Թրամփի վարկանիշը զգալիորեն ավելի ցածր էր, քան իր նախորդներինը:

Հարցումն անցկացվել է 2018 թվականի հունիսի 11-17-ը՝ հեռախոսի միջոցով: Դրանում մասնակցել է 1511 մարդ: Վիճակագրական սխալը 3 տոկոսային կետ է կազմում:

Մարտին Թրամփի հավանության վարկանիշը, որը կազմվել էր NBC հեռուստաընկերության եւ Wall Street Journal-ի հարցման արդյունքների հիման վրա, 43 տոկոս էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ