News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլորի համար սա շոկ է, որովհետեւ Մանվել Գրիգորյանը լինի, թե ցանկացած այլ անձ, նման արարք թույլ տալը ժողովրդի եւ պետականության նկատմամբ դավաճանություն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածի անվերապահ կիրառությունը, դեռ հնարավոր չէ  իրավական գնահատականի արժանացնել կոնկրետ արարքը կամ կոնկրետ անձի կողմից կատարվածը։ «Ես վստահ եմ, որ ես եւ իմ գործընկերները Հանրապետական խմբակցությունում առնվազն կողմ ենք քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն, այսինքն՝ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալուն»,- ասաց Կոստանյանը։

Ըստ պատգամավորի՝ այդ արարքն անթույլատրելի է եւ այլ կերպ, քան դավաճանություն, չի կարող բնութագրվել. «Մենք համաձայնությունը կտանք՝ առնվազն հնարավորություն տալով նախաքննության մարմնին քննություն իրականացնել, ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց եւ պատասխանատվության ենթարկել, միաժամանակ, մենք դրանով հնարավորություն կտանք Մանվել Գրիգորյանին, որ այդ նախաքննության ընթացքում հնարավորություն ունենա ապացուցել իր անմեղությունը, եթե այդ հնարավորությունից առավելագույնս օգտվի։ Ես անձամբ միանշանակ կողմ եմ քվեարկելու, եւ ես վստահ եմ, որ Հանրապետական խմբակցությունը նույնպես կողմ կքվեարկի այդ պատճառով»։

Կոստանյանը վստահ է, որ երբ իրականացվի քննությունը, ի հայտ կգան մեղավոր անձինք եւ պատասխանատվության կենթարկվեն։ «Հանրապետական խմբակցությունը սրանով ցույց է տալիս, որ շահագրգիռ է, որպեսզի ցանկացած անձ, ով երբեւէ ոտնձգություն անի մեր բանակի նկատմամբ, մեր անձեռնմխելիությանը, մեր զորքին եւ զինվորին, անկախ  նրանից, ով է այդ անձը, պետք է խստագույնս պատժվի»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ