News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այն, ինչ դուք ներկայացրեցիք, «մորադյոր», զինվորի հաց գողացող, իմ գնահատմամբ՝ պետական դավաճան Մանվել Գրիգորյանից, մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա հանցագործություն չէր: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Ո՞ւր էիք Դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ նա գողանում էր զինվորի հացը, երբ տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, որոնք համարձակություն կունենային կանգնել Մանվել Գրիգորյանի շարասյան ճանապարհին: Ե՞րբ իմացաք, որ նա կատարել է այդ բոլոր հանցագործությունները»,- հարց ուղղեց Զոհրաբյանը:

Արթուր Դավթյանը հայտարարեց, որ այդ մասին իմացել է 2018 թվականի հունիսի 5-ից, երբ օրենքով սահմանված կարգով սկսվել է իրականացվել վարույթ:

Այնուհետեւ Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Տարիներ շարունակ բոլորը խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը, որ որեւէ մեկն առանց Մանվել Գրիգորյանի եւ նրա թուլաների թույլտվության իրավունք չունի շնչելու եւ ապրելու: Բանը հասել էր այնտեղ, որ Էջմիածնի գերակշիռ մեծամասնությունը պետք է կրեր Մանվել անունը: Դուք հասկանո՞ւմ եք, որ սա ողբերգություն է, որ մենք ականատես ենք լինում, թե ինչպես կարող է մարդը, որին տրվել է Արցախի հերոս պարգեւը, լինի սովորական ջեբկիր»:

Գլխավոր դատախազն իր հերթին հարց ուղղեց պատգամավորին. «Եթե Դուք այդ ամենին տեղյակ եք եղել եւ դրա մեջ տեսել եք առերեւույթ հանցագործության հատկանիշներ, որպես ԱԺ պատգամավոր՝ երբեւէ դիմե՞լ եք իրավապահ մարմիններին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ