News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Բացի Մանվել Գրիգորյանից Հայաստանում կան էլի զինված խմբավորումներ, բանդաներ, որոնք տիրապետում են չափազանց մեծ քանակի զենքի եւ տարբեր դեպքերում ունենում են նաեւ ազդեցություն հանրային կյանքում, այդ թվում ընտրությունների ժամանակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Արդյոք չե՞ք կարծում, որ հենց նույն Մանվել Գրիգորյանի մասին տեղեկության չունենալը ՀՀ իրավապահ համակարգի հանցավոր անգործության հետեւանք է»,-հարցով նա դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ի պատասխան Գլխավոր դատախազը նշեց. «Հանրության մեջ որեւէ երեւույթի գաղտնիք լինել-չլինելու մասին կարող է ամենուր խոսվել, բայց իրավապահները գործառույթներ կարող են իրականացնել միայն օրենքով սահմանված կարգով, այսինքն պետք է լինեն հիմքեր: Միայն տեղեկությունների համար չենք կարող իրականացնել վարույթ, որոնք կարող են խախտել մարդկանց իրավունքները:

Ցանկացած գործի վերաբերյալ մենք ուսումնասիրում ենք նաեւ պաշտոնատար անձանց կողմից այդ դեպքի մասին ավելի վաղ տեղեկություններ ունենալ-չունենալու, դրանով պայմանավորված իր պարտավորությունները պատշաճ կատարել-չկատարելու հանգամանքը»:

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին քննարկվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետախպնդում իրականացնելու եւ նրան կալանավորելու համար ԱԺ համաձայնությունն ստանալու համար գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ