News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի այդ շարքային Մանվել Գրիոգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, քանի որ նա շարքային  «մառադյոռ» է, ում տանը  հայտնաբերել են զինվորի հասանելիք հացը։ Այդ մասին այսօր՝ հունիսի 19–ին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկա չի լինի։

Ըստ  Զոհրաբյանի՝ դրա համար Ծառուկյանն ունի շարժառիթներ. «Հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակին և նրա՝ այսօր այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվել հանրության կողմից, Ծառուկյանը, որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի, բայց այն, ինչ այսօր մենք այստեղ ասում ենք, բնականաբար, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է։ Մենք կողմ ենք քվեարկելու միջնորդությանը»։

Զոհրաբյանը նաեւ նշեց, որ չի ցանկանում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց վստահ է, որ պետք է բացահայտումներ լինեն  ստացվեն բոլոր հարցերի պատասխանները։

«Իրավապահ համակարգն իր անելիքը գիտի եւ  այս կեղտոտ պատմության բոլոր դերակատարները պետք է իրենց արժանի պատիժը ստանան։ Մի հարցում մենք ունենք համազգային քաղաքական կոնսենսուս՝ զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան»,– ասաց  Զոհրաբյանը։

Տպել
Ամենաշատ