News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի շտկման շրջանակում բիթքոինը (bitcoin) թանկանում է, ըստ որում՝ շարունակում է վաճառվել 7 հազար դոլար նիշից ցածր՝ արժեթղթերի եւ բորսաների ամերիկյան հանձնաժողվի (SEC) կողմից կրիպտոարժույթները արժեթուղթ ճանաչելու մերժման ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները եւ փորձագետների մեկնաբանությունները:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը թանկացել է 3,59 տոկոսով, մինչեւ 6,712 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 3,77 տոկոսով, մինչեւ 6,68 հազար դոլար, OKex-ում՝ 3,74 տոկոսով, մինչեւ 6,672 հազար դոլար:

Բիթքոինից բացի, աճում է նաեւ մյուս կրիպտոարժույթների արժեքը. Ethereum-ը՝ 4,23 տոկոսով, մինչեւ 518,52 դոլար, Ripple-ն՝ 2,89 տոկոսով, մինչեւ 0,537 դոլար, Bitcoin Cash-ը՝ 4,78 տոկոսով, մինչեւ 880,12 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 286,26 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 40 տոկոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ