News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են ոլորտային քննարկումները տնտեսվարողների հետ: ՊԵԿ նախագահի նախաձեռնությամբ` հերթական հանդիպումը տեղի է ունեցել կաթնամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: Քննարկման թեման՝ տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովումն է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ներկայացնելով խնդիրներն, ընդգծել է հատկապես փոքր, միջին և խոշոր բիզնեսի միջև փաստաթղթաշրջանառության կարգավորման հարցը: 

«Հստակ խնդիր է դրվել՝ երկրում ապահովել գործարքների ամբողջական փաստաթղթավորում:  Հետևողական միջոցառումներ են  իրականացվելու բիզնեսի բոլոր օղակներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ»,- ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է՝ ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով: Հակառակ պարագայում, ըստ Ռաֆիկ Մաշադյանի, կգործածվի օրենսդրությամբ սահմանված վարչարարական գործիքակազմ. «Ապրանքների տեղափոխումը կամ վաճառքն առանց փաստաթղթերի իրականացնելու ժամանակ կիրառվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտը, այսինքն տուգանքը: Սակայն ՊԵԿ-ը հակված չէ տուգանքներ կիրառելուն, հետևաբար ևս մեկ անգամ կոչ ենք անում՝ ամբողջությամբ փաստաթղթավորել գործարքները: Հակառակ վարքագիծը խոսում է իրացման շրջանառությունները հետագայում թաքցնելու մտադրության մասին: Փաստաթղթաշրջանառության ամբողջական ապահովմամբ բոլոր տնտեսվարողները կլինեն հավասար դաշտում»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս կաթի մթերման գնից դժգոհող գյուղացիները հանդիպել են գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ: Գյուղացիների խոսքով՝ վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են՝ 200 դրամից դարձնելով 140 դրամ: Բացի այդ՝ կան մթերող ընկերությունները, որոնք մեկ լիտր կաթը գնում են 90-100 դրամով:

Դժգոհող գյուղացիները կառավարությունից պահանջում են վերահսկել կաթի մթերման գները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ