News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանի հետ կատարվածն ապացուցեց, որ Հայաստանում գոյություն է ունեցել մի համակարգ, որն աշխարհում հայտնի է կլեպտոկրատիա (գողապետություն) անունով, որտեղ մարդիկ գողանում են պետական գանձարանը՝ սեփական բարեկեցություն ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նա տեղեկացրեց, որ միջազգային «Գլոբալ ինթեգրիթի» կազմակերպության տվյալներով, 2003-2015 թվականներին Հայաստանից ապօրինի դուրս է բերվել ավելի քան 10 մլրդ դոլար. «Որքան գումարներ են թալանվել, որոնք չեն հասցրել Հայաստանից դուրս տանել: Դրա չնչին հատվածը տեսանք վերջին օրերի ընթացքում: Բայց այս դեպքում գողացվել էր զինվորից: Տարիներ շարունակ մեզ ասել են՝ դուք վատ եք ապրում, որովհետեւ մենք բանակը լավ ենք պահում: Կարող է ընտրությունները լավ չենք կազմակերպում, կաշառակեր պաշտոնյաները շատ են, բայց մենք կառուցել ենք ամենամարտունակ բանակը: Բայց պարզվեց, որ այդ մարդիկ ամենամարտունակ ագահությամբ թալանել են ոչ միայն պետական գանձարանը, այլեւ թալանել են զինվորից: Առասպելը, թե իրենց համար բանակն ամեն ինչից վեր է, այս օրերին փլուզվեց: Նրանց շքեղ կյանքը այլ բան չի կարել անվանել, քան խրախճանք գերեզմանների վրա: Այդ մարդիկ իրենց ագահությամբ կրակել են հայ զինվորի թիկունքին»,-հայտարարեց Կոնջորյանը:

«ՀՀԿ-ականներն ասում են՝ մենք տեղյակ չէինք, ապշած էինք: Այսինքն ունենալով լծակներ, իշխանական ողջ ռեսուրսին, տեղյակ չե՞ք եղել Մանվել Գրիգորյանի հերոսությունների մասին: Ձեր մեղսակցությունը կրկնապատիկ է, քանի որ բոլոր լծակներն ունեցել եք»,-ընդգծեց նա:

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին քննարկվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետախպնդում իրականացնելու եւ նրան կալանավորելու համար ԱԺ համաձայնությունն ստանալու համար գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ