News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Եթե այս մեղադրանքները հաստատվեն, ապա Մանվելին չեն փրկի ո՛չ մուրճը, ո՛չ նալը, ո՛չ մեխը, կփրկի միայն պարանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Եթե սա հաստատվի, մենք այլեւս հայ մանուկների աչքերին նայելու խնդիր ենք ունենալու: Սիրելի՛ ժողովուրդ, մենք հայրենասիրություն ենք ցանկանում ներարկել մատաղ սերնդին, բայց ունենք նման դաժան վերաբերմունք այդպես կոչված Արցախի հերոսից»,-ասաց  Բագրատյանը:

«Մենք տեսնում ենք, որ բանակի որոշ հրամանատարներ, ստանալով միայն աշխատավարձ, 2-3 տարում կառուցում են դղյակներ: Ո՞ւմ հաշվին, իհակե, զինվորի հաշվին, իհարկե, ծանր, քրտինքով աշխատող հայ մարդու հաշվին, որից տարբեր պատճառաբանություններով գումարներ են շորթում:

Պարո՛ն դատախազն ասում է՝ հայտնեք այդ մասին, բայց ակնհայտ իրողությունների մասին չեն հայտնում, պարո՛ն դատախազ:  Ընդամենը նայեք ձեր շուրջը,  տեսնեք դղյակները,  հարցրեք՝ ո՞ւմ են պատկանում, ո՞ր զինվորականին: Միայն պետք է հաշվել աշխատավարձը եւ տեսնել, որ այդ զինվորականի ստացած  աշխատավարձն առավելագույն այդ դղյակի դռան գին արժի»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ իր համար նա հերոս չի կարող լինել. «Ինձ համար հերոս է Ժիրայր Սեֆիլյանը, Մոնթեն, մեր գյուղի պարզ զինվոր «Սու Արմենը»: Հերոսը չի կարող զինվորի սովածության պայմաններում դղյակներ կառուցել: Ասել, որ չգիտեինք, լուրջ չի»:

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին քննարկվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետախպնդում իրականացնելու եւ նրան կալանավորելու համար ԱԺ համաձայնությունն ստանալու համար գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ