News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը 2016-2018 թ.թ. ընթացքում կաշառքի շորթմամբ անհատ ձեռնարկատիրոջ օգտին գործողություններ կատարելու համար պարբերաբար ստացել է գումար:

Մասնավորապես՝ պարզվել է, որ փոխգնդապետը 2016թ. ամռան ամիսներին զորամասի տարածքում գործող ՓԲԸ-ի խանութ-թեյարանում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն տալ գումար՝ որպես կաշառք, սակայն վերջինը հրաժարվել է, որից հետո փոխգնդապետը սպառնացել է վերադաս հրամանատարության միջոցով դադարեցնել խանութ-թեյարանի գործունեությունը եւ արգելել նրա մուտքը զորամաս, որի պատճառով 2016թ. սեպտեմբերի 1-30-ը խանութ-թեյարանի գործունեությունը կասեցվել է:

Անհատ ձեռնարկատերը խանութ-թեյարանի բնականոն գործունեությունը շարունակելու համար պարտադրված համաձայնության է եկել փոխգնդապետի հետ և 2016թ. հոկտեմբերից 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս ինչպես բանկային փոխանցման միջոցով, այնպես էլ առձեռն գումար է փոխանցել զորամասի հրամանատարին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):

Փոխգնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Ամենաշատ