News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ոչ ոք ինձ չի կաշկանդել իմ գործողություններում: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ քաղաքացիներից աջակցության ակնկալիքն է մեծացել եւ ունենք դրա ռեալ դրսեւորումները: Դրանով է պայմանավորված, որ եւ նոր հանցագործությունների բացահայտման հնարավորությունն ենք բարձր գնահատում, եւ նախկինում կատարված, չբացահայտված հանցագործությունների: Մենք հիմա ականատես ենք լինում, որ նախկինում նախկին վարույթներով հարցաքննվել են, չեն համագործակցել վարույթն իրականցնող մարմինների հետ, հիմա պատրաստ են համագործակցել»,-հայտարարեց Արթուր Դավթյանը:

Հարցին, թե դա ինչով է պայմանավորված, նա արձագանքեց. «Սրա բացատրության իրավական հիմքը չկա, բայց բոլորիդ էլ քաջ հայտնի է, որ վերջին զարգացումներով պայմանավորված հանրային ակնկալիքները գործերի բացահայտումների մասով մեծացել են: Հանրությունը պահանջատերը դառնալով, գնահատեց, որ ինքն էլ պետք է մասնակիցը լինի»:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործին, գլխավոր դատախազն ասաց, որ այդ գործով եւս իրենց սպասումները շատ են. «Առաջիկայում այդ գործով ունեցած մեր տեղեկությունների մասով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը, եթե իհարկե դրանք չեն խոչընդոտի բացահայտմանը: Հենց լինեն ռեալ արդյունքներ, կհրապարակենք»:

Հարցին, թե հնարավո՞ր է նախկին պաշտոնյաներ ձերբակալվեն, այդ թվում հարցաքննվի Ռոբերտ Քոչարյանը, դատախազը պատասխանեց. «Ում վերաբերյալ կլինեն հիմքեր, համոզված եղեք, որ նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված գործողություններ, այդ թվում հարցաքննություններ, հարկադրանքի միջոցներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ