Մանվել Գրիգորյանը հարված հասցրեց ամբողջ հայ ժողովրդին, ոչ թե միայն Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Այդ մասին այսօր՝ հունիսի 19–ին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով գենեռալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ–ի կատարած ստուգումների տեսագրությանը։
Սահակյանը նշեց, որ հետաքննող մարմնի ներկայացուցիչ չէ, սակայն այդ հաղորդումը շատ է տպավորել իրեն եւ ՀՀԿ խմբակցության անդամներին, ինչի կապակցությամբ իրենք արդեն հանդես են եկել հայտարարությամբ։
«Ես ճիշտն ասած Մանվել Գրիգորյանի հերոսության մասին ոչ միայ լսել եմ, այլեւ՝ տեսել, իսկ այս դեպքը, ինչպես որ նկարահանված ցույց են տվել, հնարավորություն չի տելիս արդարացնելու իրեն։ Դուք կարծում եք՝ անհատ մարդիկ պետք է որոշեն՝ ով է հերոս, ով՝ ոչ։ Կարծո՞ւմ եք՝ հերոս լինելն ավելի առաջնա՞յին է, քան եղած դիպվա՞ծը։ Նույնիսկ եթե միայն զենքերը լինեին, դա ուրիշ խնդիր է, բայց միայն զենքերը չեն»։
Հարցին՝ ՀՀԿ–ն պատասխանատվույթուն կրում է Մանվել Գրիգորյանի արարքի համար Սահակյանը նշեց. «Ոչ միայն ՀՀԿ, այլեւ բոլոր կուսակցությունները նման երեւույթների համար պատասխանատվություն են կրում։ Որեւէ կուսակցության անդամ դարձեք, կիմանաք։ Դեպքն այնպիսին է, որ Մանվել Գրիգորյանը հարված հասցրեց ողջ ժողովրդին, ինքը պետք է կարողանա ինչ–որ ձեւով պատասխան տալ դրա համար։ Եւ, մի մտածեք, որ մեր ազգի մեջ կան հանրապետականներ եւ այլ կուսակցություններ, մենք մի միավոր ենք՝ հայ ժողովուրդ ենք»։
Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը հնարավոր դարձավ միայն իշխանափոխությունից հետո, Սահակյանն ասաց. «Մի մտածեք, որ հայ իրականությունը կապված է իշխանափոխության հետ, մենք մի ճանապարհ ունենք գնալու, եւ մի մտածեք, որ մեր ճանապարհը գնում է իշխանափոխության հետեւանքով։ Մարդը եթե անճիշտ գործողություն է կատարում, կապ չունի ինչ իշխանություն է, ինչ որ դեպքում դա արդեն արտահայտված ձեւով հասարակությունը կարողանում է իմանալ։ Կարող էր եւ իշխանափոխություն չլիներ, 10 տարի հետո նույն բանը իմացվեր»։











