News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Եթե Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերեին միայն ապօրինի զենք հայտնաբերեին, ես իրեն նման կերպ չէի վերաբերվի, չէի պատկերացնում, որ նման բան կարող էր լինել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 19–ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Շատ ծանր եմ տանում այս փաստը, որ բանակի գեներալը մեղադրվում է զինվորի բաժին սնունդը յուրացնելու մեջ»,– ասաց նա։

Հարցին՝ կդատապարտի իր զինակիր ընկերոջը այս արարքի համար, թե՝ ոչ, Միքայելյանն ասաց. «Իհարկե, արարքներ կան, որ աններելի են։ Միշտ ասել եմ, բոլոր ժամանակներում մարդն իր արածի համար պատասխանատու է, գնահատական կտա ժամանակը եւ ժողովուրդը։ Ահա, եկավ ժամանակը։ Մարդն ինչ անում է, իրեն է անում։ Մանվել Գրիգորյանին մենք հնարավորություն ենք տալիս դատարանում վերականգնել իր անունը, բայց ես չեմ պատկերացնում ՝ ինչ փաստարկներ կարող է նա ներկայացնել, որ դատարանն իրեն արդարացնի, ինչպես ասում են «ֆակտ նա լիցո»։

Ըստ Միքայելյանի՝ իրավապահ մարմինները կպարզեն՝ Մանվել Գրիգորյանը գործել է միայնակ, թե ունեցել է հանցակիցներ. «Այս անպատժելիության մթնոլորտը եկել է նախորդ իշխանություններից»։

Միաժամանակ նա նշեց, որ չի կարող որեւէ այլ գեներալի մեղադրանք ներկայացնել, քանի որ չունի փաստեր. «Չեմ կարող ասել, բայց որ բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ կպատժվեն, դա փաստ է»։

Դիտարկմանը, որ բոլորն էլ իմացել են, որ Մանվել Գրիգորյանի մոտ ապօրինի զենք կա, Միքայելյանն ասաց. «Եթե իր մոտ միայն զենք հայտնաբերեին, ես իրեն նման ձեւ չէր վերաբերվի, զինվորից սնունդ գողացողը ոնց կարող է... Գեներալ մարդը ո՞նց կարող էր նման բան անել։ Այս ամենին գնահատական չի լինում տալ, դա անգնահատելի ա... Գնահատականը տվեց ժողովուրդը։ Սա «բանդա» է եղել, իշխանություն չի եղել եւ այս կարգի մարդկանցով իրանց են պահել։ Ոչ մեկի չեն պատժել, եւ այդ մարդիկ դարձել են անպատժելի եւ հասարակության մեջ վախի մթնոլորտ են տարածել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ