News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սուրբ հողում գտնվող երեք՝ հայ, կաթոլիկ եւ հույն ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները կոչ են արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին կանխել Երուսաղեմի հողերի սեփականազրկության մասին օրինագծի ընդունումը:

Երեք եկեղեցիների ղեկավարներն Իսրայելի իշխանություններին մեղադրում են մի քանի ամիս առաջ հնչեցրած խոստման չկատարման համար: Նեթանյահուին ուղղված նամակում նրանք քննադատել են «սկանդալային օրինագիծը» եւ մեղադրել փաստաթղթի կողմնակիցներին՝ Սուրբ հողում քրիստոնյաների վրա աննախադեպ հարձակման համար, հաղորդում է AFP-ն:

Ըստ նրանց՝ չնայած նրան, որ կառավարությունը փոխզիջում գտնելու համար հատուկ աշխատանքային խումբ էր նշանակել՝ նախարար Ցահի Հանեգբիի գլխավորությամբ, եկեղեցիների հետ «երկխոսություն չի տարվել»:

Հիշեցնենք, որ փետրվարին երեք օրով փակվել էին Աստծո գերեզմանի տաճարի դռները՝ որպես քաղաքապետարանի՝ եկեղեցու գույքի համար հարկ սահմանելու մտադրության դեմ բողոքի նշան: Իսրայելի իշխանությունները համաձայնել են այս հարցով երկխոսության գնալ, ինչպես նաեւ ընդառաջել եւս մի վիճահարույց հարցով՝ սառեցնելով Երուսաղեմում հողի սեփականազրկության մասին օրինագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ