News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս պահին մենք ունենք կուտակային կենսաթոշակային համակարգին միացած ավելի քան 200 հազար մասնակից, մյուս կողմից ունենք այսօրվա գործող օրենքով կարգավորում, ըստ որի մնացած 80 հազար պոտենցիալ մասնակիցները հուլիսի 1-ից պետք է դառնան համակարգի մասնակից: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նկատեց, որ իրենք հույս ունեին, որ մինչեւ հուլիսի 1-ը կհասցնեն ավարտել եկամտահարկի դրույքաչափի նվազեցման գործընթացը, սակայն այժմ այն դեռ ավարտված չէ. «Ակնկալիքն այն էր, որ վարձու աշխատողների տնօրինվող եկամտի վրա այս օրենսդրական պահանջի կիրառությունը նվազեցման ուղղությամբ ազդեցություն չունենա, կամ լինի ոչ նշանակալի: Քանի որ դա տեղի չի ունեցել, առաջարկվել է, որ եթե գործող օրենքով նախատեսվում էր, որ 5 տոկոսը կուտակային հիմնադրամին կփոխանցի քաղաքացին, 5 տոկոսը՝ պետությունը, ապա հիմա քաղաքացին կփոխանցի 2,5 տոկոսը, իսկ 7,5 տոկոսը կլինի պետության մասնակցությունը»,-նշեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունը վերաբերելու է թե արդեն համակարգում ընդգրկված 200 հազար մարդուն, թե նոր ընդգրկվող 80 հազարին:

«Արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու ճանապարհները շատ չեն, եւ այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը կարելի է գնահատել որպես միակ ճանապարհ: Հասնել նրան, որ մարդիկ իրենց աշխատանքին համարժեք արժանավայել կենսաթոշակ ստանան մեծ տարիքում»,-հայտարարեց Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ այս օրինագծի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցել են անդառնալիության կետը, քանի որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն 20 տոկոսն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Բացի այդ, այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Նշենք, որ գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նոր նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ