News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Beeline Smart 8 սմարթֆոնի վաճառքի  հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչեւ օգոստոսի 20-ը հեռախոսը հնարավոր կլինի գնել 19900 դրամով, որից 5500 դրամը կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։ Սմարթֆոնները վաճառվում են «Սմարթ 1500»/«Սմարթ 1500 Մարզային» սակագնային փաթեթի հետ միասին։

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, որը համալրված է 4-միջուկանի պրոցեսորով եւ աշխատում է Android 6․0 օպերացիոն համակարգով։ Մոդելն ունի երկու տեսախցիկ եւ երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն, ինչպես նաեւ նախատեսված է 2G եւ 3G ցանցերում աշխատելու համար։

«Beeline-ը շարունակում է ընդլայնել սմարթֆոնների տարածվածությունը երկրում՝ առաջարկելով ինչպես հայտնի ապրանքանիշների հեռախոսներ, այնպես էլ բյուջետային մոդելներ, որոնք օգտատիրոջը թույլ են տալիս փոքր գումարի դիմաց լիարժեք գնահատել սմարթֆոնի եւ ինտերնետի օգտագործման բոլոր առավելությունները»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում՝ օպերատորի հետ օնլայն կապ հաստատելով Beeline Armenia-ի Facebook-յան պաշտոնական էջում, անվճար 0611 հեռախոսահամարով կամ Beeline-ի գրասենյակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ