News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին արտահանձնել է Կուբայի քաղաքացուն, ով մեղադրվում է ԱՄՆ մեկնելու համար փաստաթղթերի ձեւակերպման պատրվակով իրականացված խարդախության համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Մոսկվայի դատախազությունը:

«Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է արտահանձնվել Կուբայի Հանրապետության 38-ամյա քաղաքացի Օրտեգա Բենկոմո: 2017 թվականից նա հետախուզվում էր ՀՀ իրավապահ մարմինների կողմից՝ «խոշոր չափերի խարդախություն» հոդվածով նածատեսված հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ Բենկոմոն մեղադրվում է 2014-ից մինչեւ 2015 թվականը Երեւանում խմբի կազմում ԱՄՆ մեկնելու համար փաստաթղթեր ձեւակերպոլու պատրվակով գումարներ շորթելու համար: 2017 թվականի մայիսին Բենկոմոն իրավապահների կողմից ձերբակալվել էր Հարավարեւելյան վարչական շրջանի տարածքում, նշվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ