News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բնապահպանության ոլորտում Հայաստանի եւ Ճապոնիայի երկարամյա համագործակցությունը կայուն հիմքերի վրա է, ինչը լավագույն նախապայմանն է հետագա շարունակական սերտ համագործակցության եւ համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Այս մասին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է այսօր՝ հունիսի 19-ին Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ հանդիպմանը:

Նկատելով, որ որոշ բնապահպանական խնդիրների լուծման գործում Ճապոնիան առաջնային դերակատարություն ունի՝ Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է, մասնավորապես, սնդիկի դեմ պայքարին, որի շրջանակում Հայաստանն ստորագրել եւ վավերացրել է Մինամատայի կոնվենցիան: Նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունները բնապահպանության ոլորտում նոր մակարդակի կբարձրանա՝ դառնալով առավել ակտիվ ու լայնածավալ:

Դեսպանը գոհունակությամբ շեշտել է, որ իր պաշտոնավարման սկիզբը համընկել է Հայաստանի նոր կառավարության ձեւավորման հետ եւ համոզմունք հայտնել, որ հետագա համագործակցությունն արդյունավետ կլինի։ Նա նաեւ կարեւորել է բնապահպանական մարտահրավերներին դիմակայելը, որոնք վերջին շրջանում համամարդկային բնույթ են ստացել, եւ հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ կիսվելու այդ ուղղությամբ ունեցած լավագույն փորձով:

Ջուն Յամադան ներկայացրել է նախորդ 1960-ական թվականներին Ճապոնիայի ունեցած բնապահպանական խնդիրները, որոնք հնարավոր է եղել հաղթահարել պետության եւ բիզնեսի համագործակցության շնորհիվ:

Անդրադարձ է եղել նաեւ «Կանաչ կլիմայական հիմնադրամի» շրջանակում երկու երկրների համագործակցության հնարավորություններին՝ նկատի ունենալով, որ Ճապոնիան հիմնադրամի հիմնական դոնոր պետություններից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ