News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան պաշտոնապես դադարեցրել են խոշոր համատեղ զորավարժությունները՝ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցությունների շարունակման հույսով: Ինչպես նշում է AP-ն, սա համարձակ խաղ է, որը կարող է անվտանգության լուրջ ճգնաժամ հրահրել. բանակցությունների տապալման դեպքում դաշնակիցները ստիպված կլինեն վերսկսել զորավարժությունները, ինչը կառաջացնի Փհենյանի զայրույթը, կարծում են վերլուծաբանները:

Զորավարժությունները չեղարկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո՝ դրանք սադրիչ որակելով եւ նշելով, որ ԱՄՆ-ն կկարողանա ահռելի գումար խնայել:

Պենտագոնը եւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել են այսօր զորավարժությունների դադարեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին 2 տոննա արժեքավոր սունկ է նվիրել
Մենք ընտրել ենք առավել տարեց տարիքի մոտ 4 հազար մարդու, եւ նրանցից յուրաքանչյուրը կստանա 500 գրամ սունկ՝ աշնանային հիշատակության օրվա առթիվ…
Հայաստանը ողջունում է 3-րդ միջկորեական գագաթնաժողովի անցկացումը
Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդների միջեւ այս տարվա ընթացքում երրորդ գագաթնաժողովը…
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են երկաթուղիների միացման մասին
«Հարավն ու Հյուսիսը համաձայնել են այս տարվա ընթացքում արեւմուտքում եւ արեւելքում սկսել երկաթուղիների եւ մայրուղիների ծայրակցման...
Թրամփը տպավորիչ է համարել Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդների միջեւ նոր համաձայնությունը
Շատ տպավորիչ է…
Հյուսիսային Կորեան խոստացել է ապամոնտաժել միջուկային եւ հրթիռային օբյեկտները
Հյուսիսային Կորեան խոստացել է փակել Թոնչհանիում իր հրթիռային պոլիգոնը եւ ամբողջությամբ ապամոնտաժել Յոնբյոնի միջուկային օբյեկտները…
Փհենյանում ավարտվել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդների բանակցային առաջին օրը
Առաջնորդները նախատեսել են բանակցությունները շարունակել չորեքշաբթի…
Partner news