News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


France 24 հեռուստաընկերությունը սյուժե է ներկայացրել Հայաստանում հանքարդյունաբերության վտանգների մասին՝ «Ինչպես է կոռուպցիան վնասել Հայաստանի շրջակա միջավայրին» վերնագրով: Ռեպորտաժում նշվում է, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառը կոռուպցիան էր, որի դիպչել է նաեւ այս ոլորտին: «Բաց արդյունահանումը սպի է թողել փոքրիկ երկրի գեղեցիկ լանդշաֆտների վրա»,- նշում են սյուժեի հեղինակները:

Ռեպորտաժը պատմում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի բնությանը հասցված վնասի մասին: Ինչպես հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել են գյուղացիները, իրենք չեն կարող օգտագործել գետի ջուրը, քանի որ այն վարակված է, թեպետ ընկերությունը հերքում է, որ վտանգավոր տոքսինների արտահոսք է եղել: Սակայն տեղացիներից ոմանք կցանկանային, որպեսզի ընկերությունը վերսկսի իր գործունեությունը, որպեսզի իրենք աշխատանք ունենան:

Սյուժեի հեղինակների խոսքով՝ հարեւան Նոյեմբերյանում կարծում են, որ իրենց մոտ տնտեսությունը կարելի է զարգացնել զբոսաշրջության միջոցով, այլ ոչ թե՝ հանքարդյունաբերության: Բնապահպան ակտիվիստների հետ միասին նրանք պայքարում են ընկերության դեմ, որը մտադիր է սկսել աշխատանքները քաղաքից քիչ հեռու: Ընդ որում, ռեպորտաժում նշվում է, որ ակտիվիստերը չեն կարծում, որ նոր կառավարությունն ամբողջությամբ կփոխի իրավիճակն այց հարցում, սակայն հույս ունեն, որ ժողովրդավարական կառավարությունն ավելի շատ կլսի իրենց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության…
Հայաստանի շուկայում թուրքական պոմիդորների խնդիրն արդիական է նաեւ «թավշյա հեղափոխությունից» հետո. ֆերմեր
Նա հավելեց, որ դա խոչընդոտում է ֆերմերների եւ ջերմոցների տերերի գործունեությանը...
ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը. Վնասը կազմել է մոտ 425 մլն դրամ. Վերականգնվել է 335 մլն
Ընկերությունների ղեկավար անձանց կողմից ընդունվել են հարկերից խուսափելու փաստը, ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, ինչի արդյունքում առաջացրել…
Դոլարի փոխարժեքն աննշան աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Դեֆոլտի սպառնալիքը եւ դրամի դեւալվացիան ապատեղեկատվություն են. ԿԲ
«Հայաստանում ոչ դեֆոլտ, ոչ դեւալվացիա չի սպասվում եւ նման հայտարարությունները հիմնավոր չեն»....
Մեղրիի ԱՏԳ-ն հեռանկարային ուղղություն է. Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ
Ռուսական հնարավորությունները կախված են Հայաստանի կառավարության ճիշտ ձեւակերպած խնդիրներից…