News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ համատեղ, հունիսի 19-ին իրականացրեց ընտրության առաջին փուլը։

«Գլոբալ Ստարտափ» մրցույթը ֆինանսավորվում է գործարարներ Էդուարդ Մարությանին եւ Արայիկ Կարապետյանին պատկանող երկու ֆինանսական կազմակերպությունների՝ «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության եւ «Ռենեսա» ներդրումային ընկերության կողմից:

Մրցույթի առաջին փուլի ընթացքում մասնակիցները՝ հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ներկայացրեցին իրենց բիզնես-ծրագրերը: Հաղթողները հետագա զարգացման համար համապատասխան ֆինանսավորում կստանան:

«Նախորդ տարի իրականացրել ենք նման մրցույթ, որի արդյունքում ֆինանսավորել ենք երկու ընկերությունների, որոնք այժմ հաջողությամբ գործում են եւ ամուր դիրք են հաստատել շուկայում»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Գլոբալ Կրեդիտի» գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ «Գլոբալ Կրեդիտ» ընկերությունը շարունակաբար իրականացնելու է ստարտափ թիմերի ֆինանսավորում: Մրցույթների արդյունքում հաղթող բիզնես թիմերը ստանալու են մինչև 10 մլն դրամի չափով ֆինանսավորում՝ որպես կապիտալ ներդրում:

«Գլոբալ Ստարտափ» ծրագրի ղեկավար Սամվել Ռեւազյանն իր հերթին նշեց, որ նախորդ տարվա նման՝ այս տարի նույնպես մրցույթին մասնակցելու համար «Գլոբալ Կրեդիտ» կազմակերպությանը շուրջ երեք տասնյակ ստարտափ է դիմել:

«Այսօր ընտրեցինք առավել հաջողված մի քանի ստարտափեր, որոնց հետ կսկսվեն բանակցություններն ու խորհրդատվությունները՝ հետագա քայլերի, ֆինանսավորման, ներդրումների եւ ժամկետների վերաբերյալ»,- ասաց Սամվել Ռեւազյանը:

Նշենք, որ «Գլոբալ Ստարտափ» նախագիծը առաջին անգամ իրականացվել է 2017թ. ապրիլին, և ունենալով հաջող փորձ արդեն իրականացվում է երկրորդ տարին անընդմեջ։ Ծրագրի նպատակն է հայտնաբերել ինովացիոն գաղափարներ ունեցող երիտասարդների, թիմերի, եւ աջակցել նրանց՝ իրենց գաղափարները բիզնես դարձնելու գործում: Ծրագիրը նախապատվություն է տալիս այն ստարտափերին, որոնք ուղղված են մարդու կյանքը բարելավելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իռլանդիան հետաքննություն է անցկացնում Facebook-ի նկատմամբ
DPC փորձագետները մտաադիր են ուսումնասիրել, թե ինչպես է Facebook-ը կատարել 2018 թվականի մայիսի վերջում ուժի մեջ մտած Եվրամիության Տվյալների ընդհանուր պաշտպանության նորմերը:
Ամերիկուհին դատի է տվել Apple-ին՝ iPhone XS Max-ի «կտրվածքի» համար
Նա Apple-ին մեղադրում է գնորդներին դիտավորյալ խաբելու մեջ․․․
Facebook-ին միլիարդի տուգանք է սպառնում՝ օգտատերերի տվյալների արտահոսքի համար
Եվրոպայում գործող տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի համաձայն․․․
Պորնոկոնտենտի համար արգելափակվելուց հետո կրկին Apple Store-ում է հայտնվել Tumblr հավելվածը
Ինչի վրա դնել ադ մակնշումը, որոշում է Tumblr ալգորիթմը․․․
Գլոբալ ինտերնետի համար պառակտում են կանխատեսում
Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը կարծում է, որ իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն հնարավոր է, այլեւ․․․
Samsung Galaxy S10-ի վաճառքը կմեկնարկի մարտի 8-ին, սմարթֆոնի թոփային տարբերակը 1765 դոլար է գնահատվում
Ստանդարտ S10 տարբերակը զինված կլինի 6,1 դույմ էկրանով, իսկ հիշողությունը՝ 128 կամ 512 ԳԲ։ Արժեքը կախված կլինի հիշողության ծավալից՝ կազմելով 1000 կամ 1250 դոլար․․․
Partner news