News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել Վահագնի թաղամասի տներից մեկում կատարված գողության վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ժամը 22:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երեւան քաղաքի Վահագնի թաղամասի տներից մեկի պատուհանը, մուտք է գործել եւ հափշտակել տարբեր զարդեր:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձորի բնակիչ է՝ ծնված 1984թ.:

Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից 2017թ. նոյեմբերից մինչեւ 2018թ. հունվար ամիսներն ընկած ժամանակահատվածում Վահագնի թաղամասում կատարված մի շարք այլ գողություններ, այդ թվում՝ փաստական տվյալներ ձեռք բերվել, որ նրա կողմից է իրականացվել նաեւ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող տանից 2017 թվականի նոյեմբերին արձանագրված գողությունը։

Մասնավորապես՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 21:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Հովհաննես Չեքիջյանին պատկանող առանձնատան խոհանոցի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս եւ բնակարանի հյուրասենյակից հափշտակել հուշամեդալներ, շքանշաններ, սրբապատկերներ եւ այլ իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել է նրա բնակարանում կատարված խուզարկության արդյունքում, մի մասն էլ՝ գնորդների բնակարաններում։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 34-ամյա վանաձորցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (մեկ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետով (մեկ դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում բանդիտների միջեւ բախումներում երեք մարդ է սպանվել
Հանցավոր խմբավորումների միջեւ բախումների ժամանակ առնվազն երեք զինված բանդիտ է զոհվել…
Գանայում պաստորը հայտնել է, որ կատարել է ավելի քան 600 ծիսական սպանություններ
Զոհերի մեծ մասը երեխաներ էին, որոնց իրեն են փոխանցել բժիշկները եւ բուժքույրերը, որոնք եղել են Սատանայի հետեւորդները…
«Մեղադրողը ոնց որ զապիս արած լինի». գողության փորձի մեջ մեղադրվողի հայրը պնդում է՝ որդու դեմ «զակազ կա»
Որդուս մեղադրում են ապօրինի բնակարան մուտք գործելու, գողության փորձի մեջ, բայց դա էլ իրենց գլխին սարքում են...
Լարված մթնոլորտ Էջմիածնի դատարանում. ամբաստանյալի հայրը հայհոյեց մեղադրողին
Խալաթյանի եւ Դանիելյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց...
Վրաստանում «գողական աշխարհի» հետ կապի համար 10 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին 7-10 տարվա ազատազրկում է սպառնում...
Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 60 հազար դոլար կաշառք է տվել
Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ...
Ամենաշատ
Partner news