News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

«Բիգ Էներգո» ՍՊԸ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ:

ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Նախնական տվյալներով, 2017թ. մայիսի 30-ին «Բիգ Էներգո» ՍՊ և ՀՀ էներգետիկ և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունների միջև կնքվել է կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր, որի հիման վրա ՍՊԸ-ին փոխանցվել է 94.700.000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է «ԲԷՑ» ՓԲ ընկերությանը:

Պարզվել է, որ «ԲԷՑ» ՓԲ ընկերությունը աշխատակիցները պատշաճ չեն իրականացրել իրենց հսկողական գործառույթները, և «Բիգ Էներգո» ՍՊԸ-ի աշխատակիցները կատարել են չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ և կազմել աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ երեք կեղծ կատարողական ակտ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն դրամ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում և ընդունվել վարույթ: 

Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված չարաշահումներին մասնակցություն ունեցած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրա (նրանց) գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ամուսինը գլխաշորով խեղդել է իրենից փող ուզած կնոջը
Ոստիկանությունում ամուսինը պնդել է, թե սպանությունը...
Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում․ կապիտանը կոտրել է քաղաքացու քիթը
38-ամյա քաղաքացու քիթը կոտրել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանը․․․
Ավստրալիայում թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել
Կայքի տվյալներով՝ համալսարանը կորցրել է գետաձիու գանգը, ծովային կրիայի կմախքը․․․
Երեւանյան կազմակերպությունը հիպնոսի եւ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից 2000–ական դոլար է կորզել
Գումարներ է կորզում՝ յուրաքանչյուրից 2000 դոլարին համարժեք դրամ...
Երեւանում քաղաքացին գողության նպատակով՝ լուսարձակով ուսումնասիրել է բնակարանների դռները
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին...
Ստեփանավանի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները 2018թ. մարտ-ապրիլին, նախնական համաձայնությամբ...
Partner news