News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երկու տարի առաջ 14-ամյա Անի Մելիքյանը եւ Էջմիածնի թիվ 4 դպրոցի իր ընկերները սնունդի եւ հագուստի մի քանի տասնյակ արկղ էին հավաքել սահմանին ծառայող զինվորների համար եւ նամակներ էին գրել նրանց համար: Զավեշտալի զուգադիպությամբ Անիի նամակը ստացել էր իր եղբայրը, ով այդ ժամանակ բանակում էր:

Նա, սակայն, այն քչերից մեկն էր, ով ստացել էր դպրոցականների գրած նամակներից, թեեւ դրանք ի սկզբանե մի քանի տասնյակ էին: Ինչպես պարզվեց, նամակների մեծ մասը արկղերի հետ միասին, որոնց վրա դրանք փակցված էին, հայտնվել է ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի պահեստում, որտեղ նրանք պահվել են երկու տարի:

9-րդ դասարանցիներ Նանե Ավետիսյանը եւ Լիլիթ Թամազյանը եւս նամակներ էին գրել եւ հագուստով ու սննդով ծանրոցներ հավաքել զինվորների համար: Աղջիկների խոսքով՝ իրենք շատ էին ուզում ուժերի ներածի չափով օգնել սահմանին գտնվող զինվորներին, եւ ապրիլյան պատերազմից հետո իրենց ցանկությունն ավելացել էր: Իսկ երբ նրանք պարզեցին, որ ծանրոցների մեծ մասը չի հասել զինվորներին, շատ վշտացան:

«Մեզ համար կարեւոր էր ոչ թե ստանալ այդ նամակների պատասխանները, այլ պարզապես իմանալ, որ զինվորները ստացել են ծանրոցները: Մենք ուզում էինք, որպեսզի նրանք կարդան մեր նամակները եւ զգան մեր աջակցությունը, զգան, որ ամբողջ Հայաստանը իրենց մեջքի հետեւում է, որպեսզի նրանք ավելի խիզախ կերպով պայքարեն թշնամիների դեմ»,- պատմել են աղջիկները:

Դպրոցի փոխտնօրեն Նունե Աթոյանը լավ հիշում է, թե ինչ ոգեւորությամբ էին դպրոցականները գումարներ հավաքում զինվորների համար:

«Նրանք դեռեւս աշակերտներ են, չէին կարող գնալ սահմանները պաշտպանելու, սակայն հայրենիքի հանդեպ իրենց սերն այս կերպ են արտահայտել: Ուսուցիչները նույնպես ոգեւորված էին, բոլորը ցանկանում էին ինչ-որ բանով զինվորներին օգնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նունե Աթոյանը:

Այս դպրոցում զինվորների համար օգնությունը կազմակերպել են ծնողական կոմիտեի նախաձեռնությամբ, ասաց փոխտնօրեն Ռուզաննա Ղազարյանը:

«Ոգեւորված էին թե՛ աշակերտները, թե՛ ծնողները, բոլորը բերում էին ե՛ւ դեղեր, ե՛ւ հագուստ, ե՛ւ սնունդ: Տարեց տատիկներն ուղարկում էին իրենց ձեռքով գործած բաճկոնակներ, ժակետներ: Չկար գեթ մեկ աշակերտ կամ ուսուցիչ, որ սրան չմասնակցեր»,- նշեց ուսուցչուհին:

Քանի որ դպրոցը բավականին մեծ է,- այստեղ մոտ 1300 աշակերտ է սովորում,-  հավաքվեց զինվորներին ուղղված ծանրոցներով ավելի քան 60 արկղ: Արկղերի մի մասը հանձնեցին Էջմիածնի քաղաքապետարան, մյուս մասը՝ մարզպետարան: Ե՛վ քաղաքապետարանը, ե՛ւ մարզպետարանը ապրիլյան պատերազմի օրերին եւ հետո զինծառայողների համար օգնություն էին հավաքում:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր նրա առանձնատանը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման փաստով: Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ էր հրապարակել՝ Գրիգորյանը կասկածվում է նաեւ  2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին աշակերտների կողմից զինծառայողներին ուղարկած օգնության յուրացման մեջ: ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել, որը հաստատում է այս փաստը:

Քննության շրջանակում հիմա հարցաքննվում են բոլոր դպրոցների ուսուցիչները եւ վարչական աշխատողները, որոնց ծանրոցները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ