News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի համար 50 դպրոցում ավելի քան 250 աշակերտ կա, սակայն դասերը ոչ բոլոր դասարաններում են անցկացնում. դպրոցի 4-րդ հարկը չեն օգտագործում՝ վախենալով երեխաների անվտանգության համար: Դպրոցի շենքը վթարային է համարվում,  դրանում հարկերի միջեւ հենվող սյուներ եւ հիմնակմախք չկա, քարե պատերը քանդվում են, տանիք չկա, առաստաղներից ջուր է հոսում. անձրեւներից հետո դրանց վրա մուգ հետքեր են մնում:

Ամենից սարսափելին երկրաշարժերի ժամանակ էր՝ հունիսի 6-7-ին: Շատերը վախենում էին, որ շենքը կարող է փլվել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ուսուցչուհի Շողեր Բաբայանը  պատմել է, որ 2015-ին դպրոց են այցելել սեյսմիկ ծառայությունից մասնագետներ, ճարտարապետներ եւ Ասիական բանկի ներկայացուցիչներ: Նրանք հաստատել են, որ դպրոցի շենքը վթարային է: Որոշվել էին այն քանդել եւ հարեւանությամբ նոր եռահարկ դպրոց կառուցել:

Սակայն անցյալ տարի անձնակազմին անհայտ պատճառներով որոշվել էր դպրոցում հիմնանորոգում կատարել: Դպրոցի որոշ ուսուցիչներ եւ աշխատակազմի աշխատակիցներ վախենում են, որ ներկայիս վիճակում այս շենքն անհնար է վերանորոգել, որպեսզի այն լիովին անվտանգ դառնա եւ եւս մի քանի տարի ծառայի:

Մյուս կողմից, ավելի լավ է հիմնանորոգում, քան ոչինչ, ասում են այլ աշխատողներ: Դպրոցի տնօրեն Սյուզաննա Հարությունովան նշում է, որ հիմնանորոգումը խոստացել են հաջորդ տարվա գարնանը սկսել եւ անձնակազմը եւ աշակերտներն անհամբեր սպասում են դրան:

Իսկ մինչ այդ 4-րդ հարկ վախենալով են բարձրանում: Դպրոցի հետեւի բակ նույնպես վախենալով են դուրս գալիս. մի քանի անգամ պատերից ամբողջական քարեր են ընկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ