News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, որի աշխատանքներին երկու կողմի մեկական ներկայացուցիչ կմասնակցի: Կաթ վերամշակող խոշոր ընկերությունների եւ երեկ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա կազմակերպած կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ այսօր՝ հունիսի 19-ին կայացած հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Այս մասին հայտնում է գյուղնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նա նաեւ նշել է, որ մշակման փուլում է Հայաստանում անասնապահության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է՝ խթանել անասնապահությունը եւ բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։

Նախարարը ներկայացրել է առկա եւ նախատեսվող ծրագրերը, որոնք կոչված են օգնելու կաթ արտադրողներին: Դրանք են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, արոտներում ջրարբիացման համակարգերի կառուցման եւ արոտների բարելավման, ինչպես նաեւ անասնագլխաքանակի հաշվառման ծրագրերը։

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ կապված կաթի մթերման գնի, անմիջական ֆինանսական աջակցման տրամադրման, անասնապահության արդյունավետության եւ ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ