News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Ժամանակն է, որ Իսրայելը միանա այլ երկրներին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ այս քայլով նորից հայտարարի Իսրայելի հիմնարար արժեքների մասին եւ ուժեղացնի  միջազգային կոալիցիան ընդդեմ ցեղասպանությունների ժխտման: Այս մասին Haaretz-ում հրապարակված հոդվածում գրում են Ռասիզմի դեմ եվրոպական շարժման նախագահ Բենջամին Աբթանը, հայտնի ֆրանսիացի փաստաբան եւ պատմաբան Սերժ Կլարսֆելդը, նրա կինը՝ Բեատեն եւ որդին՝ Առնոն:

Նրանց խոսքով, Ցեղասպանության մասին ճշմարտությունն ընդունվել է աշխարհի բազմաթիվ պատմաբանների կողմից, այդ թվում համարձակ ակտիվիստների եւ Թուրքիայի մտավորականության կողմից:

Նրանք ընդգծում են, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ աշխարհաքաղաքական դաշինքը հիմնական տարրն է, որն Իսրայելին խանգարում է ընդունել Հայոց Ցեղասպանությունը: Սակայն հեղինակները կոչ են անում ուշադրություն չդարձնել Թուրքիայի սպառնալիքներին, քանի որ երկիրը մշտապես հետ է կանչում իր դեսպաններին, կասեցնում է հարաբերությունները, իսկ հետո ամեն ինչ արագ վերականգնվում է եւ շփումները կարգավորվում են:

«Թվում է անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր շրջվել պատմությունը, բայց անհեթեթ չէ մտածել, որ եթե ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր Հայոց Ցեղասպանությունը, հրեաների Հոլոքոստը, գնչուների, Ռուանդայի թութսիների ցեղասպանությունից եւ այլ հանցագործություններից հնարավոր կլիներ խուսափել:

Այսպիսով Իսրայելը հատուկ պատասխանատվություն է կրում: Հայերի Ցեղասպանության ճանաչումը չի փոխի անցյալը, բայց այն կօգնի ապագայի ձեւավորմանը եւ կօգնի պաշտպանել նրանց, ում սպառնում է ոչնչացումը այսօր եւ վաղը»,- գրում են հեղինակները:

 «Իսրայելը պետք է հիշի հայերի ոչնչացման մաին եւ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,- եզրափակում են նրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Այդահո նահանգի Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
Նախաձեռնության հեղինակները «Այդահոյի հայեր» հասարակական կազմակերպության անդամներն են...
«Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը եւ Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են ցուցադրությանը, դիտել ցուցանմուշները...
ԱԳՆ-ին մոտ 109 մլն դրամ կհատկացվի՝ Ցեղասպանության վերաբերյալ գլոբալ ֆորումի կազմակերպման համար
Նշենք, որ այդ գումարը պետք է ԱԳՆ-ին հատկացվի 9 ամսում, ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին...
Ավստրալիայի Նյուքասլի ցուցահանդեսի գլխավոր շեշտը Հայոց ցեղասպանությունն է
Ցուցահանդեսը 1915 թվականին հայերի հետ կատարվածը համեմատում է եզդիների հետ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ցեղասպանության հետ...
ԱՄՆ Այդահո նահանգում կբացվի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան
Հուշարձանը սեպտեմբերի 20-ին կկանգնեցվի մարդու իրավունքների հուշահամալիրում՝ հանրային գրադարանից ոչ հեռու...
Ավստրալիայում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել
Ներկայացված է «Ժամանելու իրավունք» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է ամբողջ աշխարհի փախստականներին...
Ամենաշատ
Partner news