News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումն այն մասին, որ միգրանտները Գերմանիայում հանցագործության բռնկման պատճառ են հանդիսանում: Մերկելը նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականում հանցագործությունը նվազել է, հաղորդում է Reuters-ը:

 «Իմ պատասխանն այն է, որ վերջերս Ներքին գործերի նախարարը ներկայացրեց հանցագործությունների վիճակագրությունը, եւ այն ամեն ինչ ասում է», - ասել է Մերկելը: «Մենք փոքրիկ դրական զարգացում ենք նկատում, սակայն մենք միշտ պետք  ավելին անենք հանցագործության դեմ պայքարի համար», - ավելացրել է նա:

Անցած ամիս հրապարակված վիճակագրությունը ցույց տվեց, որ Գերմանիայում 2017 թվականին հանցագործությունը նվազել է 9.6 տոկոսով:

Նախօրեին Թրամփը Twitter-ում գրել էր, որ Գերմանիայում միգրանտների պատճառով հանցագործությունն աճում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ