Ղազախստանի Ատիրաու քաղաքում վեց մարդ է տուժել ավտոբուսի կանգառում մարդատար ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով, հայտնել է «Իմ քաղաք» պորտալը:
Պարբերականի տեղեկություններով՝ ճանապարհային պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան:
«Toyota մակնիշի ավտոմեքենան Ազաթըկ պողոտայից դեպի Ստրոյկոնտորա էր ընթանում: Շրջադարձին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ մխրճվել կանգառում կանգնած մարդկանց մեջ»,- հայտնել է պարբերականը՝ վկայակոչելով տեղական օպերատիվ ծառայություններին:
Վեց տուժածները տեղափոխվել են մարզային հիվանդանոց: Նրանցից երկուսը ստացել են գանգ-ուղեղային վնասվածք, ազդոսկրի կոտրվածք, որովայնի փակ վնասվածք:
Ոստիկանության աշխատակիցները կատարում են պատահարի քննություն: