News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առանց միգրացիայի խնդիրը լուծելու Եվրամիության ապագան վտանգված է: Երեքշաբթի երեկոյան նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին ԵԽ մամուլի ծառայության տարածած կարճ տեսաուղերձում:

«Մենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (հունիսի 28-29-ը տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովում) միգրացիայի հարցում պետք է հասնենք համաձայնության: Գլխավոր առաջնահերթություն է մնում արտաքին սահմանների պաշտպանությունը: Առանց այս խնդրի լուծման Եվրամիությունը սպառնալիքի տակ կհայտնվի»,- հայտարարել է նա:

Տայանին խոստացել է, որ Եվրախորհրդարանն այս խնդրի լուծման վրա ակտիվորեն կաշխատի Ավստրիայի հետ սերտ համագործակցությամբ, որը հուլիսի 1-ից ստանձնում է ԵՄ Խորհրդի ռոտացիոն նախագահությունը:

Երեքշաբթի ավելի վաղ Բրյուսելում ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հունիսի 28-29-ին ԵՄ գագաթնաժողովում կքննարկեն եվրոպական միգրացիոն համակարգի բարեփոխումների հայեցակարգը: Մասնավորապես, խոսք կգնա ապաստան ստանալուց հետո ժամանման երկիրը փոխելու արգելափակման միջոցների մասին: Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաեւ ԵՄ-ին սահմանակից երկրներում Եվրամիության երկրներում ապաստան ստանալու թեկնածուների ընդունման կենտրոնների ստեղծման հարցը, որ այնուհետեւ կազմակերպեն նրանց կանոնավոր մուտքը, ում ապաստան կտրվի:

Գերմանիայի իշխող կոալիցիայում անցած հանգստյան օրերին սուր քաղաքական ճգնաժամ էր գրանցվել միգրանտների խնդիրների, Գերմանիայի սահմանների վերահսկման եւ երկրից ապօրինի միգրանտների վտարման պատճառով, ինչը սպառնում է կոալիցիայի պառակտմամբ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել էր լուծումը գտնել եվրոպական մակարդակով եւ միգրացիայի հարցով արտահերթ գագաթնաժողով գումարել, սակայն Եվրախորհուրդը հայտարարել էր, թե արտահերթ գագաթնաժողովի իմաստ չի տեսնում, երբ 10 օր հետո Բրյուսելում ընթանալու է երկօրյա ծրագրված հանդիպումը, որի ժամանակ միգրացիայի թեման հիմնականը կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ