News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը մինչև վերջին պահը «սուխոյ ատկազ» է եկել ՀՀԿ-ականների հարցերին ի պատասխան։ Երբ ԱԱԾ խուզարկության լուրը հասնելուն պես Էջմիածին են շտապել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը և գեներալի հետ առանձնազրույց ունեցել, Մանվելը նրանց վստահեցրել է, որ տնից ու առանձնատնից զենքից բացի այլ բան ԱԱԾ-ն չի հայտնաբերել։

Սակայն հետո ՀՀԿ-ականներն իմացել են, որ նա իրենց զրույցից առաջ որդու միջոցով հանգստյան տան աշխատակցին պարտադրել է հայտնաբերված «գողոնն» իր վրա վերցնել։

Եթե ՀՀԿ-ն իսկապես անակնկալի է եկել, ապա, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իմացել է Մանվել Գրիգորյանի հանցանքների մասին․ բանն այն է, որ ԱԱԾ-ն տեղեկատվություն է տրամադրել նաև իշխանության յուրայինների վարք ու բարքի, եկամուտների մասին։ Երբ պարզվել է, թե ինչ են հայտնաբերել ամառանոցից, նա նախ թիմակիցների նեղ շրջանակում հայտարարել է, թե ամաչում է Մանվելի համար։ «Ինչի էդքա՞ն 7 միլիոն ա կերել, թե՞ տուշոնկի ու խտացրած կաթի հույսին էր»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ պահեստում հայտնաբերված այդ ապրանքների ընդհանուր գումարը 7 միլիոն դրամ է կազմել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ