News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցմահ ազատազրկման դատապարտված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր նախընտրած բժշկի մոտ և իր հաշվին ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանալուն աջակցելու համար:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումատուի պնդմամբ՝ նշված խնդրանքով բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, սակայն ստացել է նույնաբովանդակ պատասխաններ, որ անհրաժեշտ բժշկական օգնությունը կարող է կատարվել նրա նախընտրած բժշկի կողմից՝ սահմանված կարգով բժիշկ-մասնագետին հրավիրելով պատժի կրման վայր: Քաղաքացին հրաժարվել է ստանալ համապատասխան օգնությունը քրեակատարողական հիմնարկում՝ պայմանավորված առկա տեխնիկական միջոցների բացակայությամբ: Ավելին, քրեակատարողական հիմնարկում իր նախընտրած բժշկի կողմից ստացված խորհրդատվությամբ անձին ցուցվել է ատամի իմպլանտացիա, որը հնարավոր չէ կատարել ՔԿՀ-ում:

Հաշվի առնելով քաղաքացու դիմումն ու ստացված պարզաբանումները՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ առաջարկելով ՀՀ արդարադատության նախարարին ապահովել ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքը:

Արդյունքում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձը տեղափոխվել է իր կողմից նախընտրած ատամնաբույժի մոտ, իր հաշվին անցել է հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ