News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի իշխանությունները մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծ են ընդունել, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CBC հեռուստաալիքը:

Հեռուստատեսության տվյալներով՝ 52 սենատոր աջակցել է մարիխուանայի օրինականացմանը, 29-ը դեմ են քվեարկել, երկուսը ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Կանադայի Սենատի ձեռնարկած քայլերը պետք է ուժի մեջ մտնեն 8-12 շաբաթվա ընթացքում:

«Մենք քիչ առաջ ականատես եղանք Կանադայի պատմական քվեարկությանը: Վերջ՝ 90-ամյա արգելքին»,- հայտարարել է սենատոր Թոնի Դինը, ով օրինագիծը ներկայացրել էր Սենատ: Նրա խոսքով՝ մարիխուանայի օրինականացումը «համարձակ քայլ է» եւ խոսում է սոցիալական քաղաքականության մեջ փոփոխությունների մասին:

Դինը հավելել է, որ այժմ Կանադայի իշխանությունները կարող են «նախազգուշական» հանրային կրթական ծրագիր սկսել, որը երկրի բնակչությանը կպատմի կանեփի հնարավոր վնասների մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ