Հնդկաստանում մկները մասամբ ոչնչացրել են բանկոմատներից մեկի 1,23 մլն ռուփի ընդհանուր գումարով թղթադրամների պաշարը, հայտնում է India Today-ը:
Հաղորդվում է, որ բանկոմատը դադարել է աշխատել մայիսի 20-ին: Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 11-ին, աշխատակիցները որոշել են բացել եւ սարքը ներսից ստուգել: Պարզվել է, որ փողի մեծ մասը մկները ոչնչացրել էին՝ թղթադրամները կրծելով եւ մանր կտորների վերածելով:
Բանկոմատում ընդհանուր պարունակվում էր 2 մլն 948 հազար ռուփի: Սարքը լցված էր հիմնականում 500 եւ 2000 անվանական արժեքով թղթադրամներով: Գործը փոխանցվել է ոստիկանութանը, կատարվում է քննություն: