News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԺ-ում այսօր՝ հունիսի 20-ին շարունակում է իր աշխատանքը: Նախօրեին խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց 7 հարցերից 6-ը, այսօր տեղի կունենա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը, որից հետո քննարկված օրինագծերը կքվեարկվեն: Նույն նիստում տեղի կունենա օրակարգում ընդգրկված օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը:

Նշենք, որ օրակարգում են մասնավորապես, աղմուկ հանած երկու օրինագծեր. Խոսքը «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի մասին է:

Նշենք, որ «Բարեգործության մասին» օրենքի փոփոխություններին կտրուկ դեմ է արտահայտվել «Ծառուկյան» խմբակցությունը: Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, որ եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։ Փոխարենը ՀՅԴ-ն դեմ չէ օրինագծին:

Ինչ վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, այն նախատեսում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: բացի այդ, եթե նախկինում նախատեսված էր, որ աշխատող քաղաքացին կուտակային հիմնադրամին փոխանցում է իր աշխատավարձի 5 տոկոսը, իսկ պետությունը փոխանցում է եւս 5 տոկոս, ապա նոր նախագծով նախատեսվում է, որ քաղաքացին կփոխանցի 2,5 տոկոս, իսկ պետությունը՝ 7,5 տոկոս:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ն համաձայնություն տվեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի եւ կալանավորվի: Երեկ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ