News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հիմա թույլտվություն ունեին բռնելու, բռնել են, բայց այն ժամանակ չեն ունեցել, չեն բռնել, ինֆորմացիա այն ժամանակ էլ են ունեցել: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված ԱԱԾ ստուգումներին եւ Մանվել Գրիգորյանին կալանավորելուն։

«Մանվել Գրիգորյանը միակ մարդը չի, որ նման պատմության մեջ կհայտնվի: Նախկինում էլ եղել են նման բացահայտումներ, ես համոզված եմ, բայց երբեւիցե նման արձագանքի չի արժանացել, որովհետեւ երեւի ներքին կարգով որոշում է եղել, որ ավելի լավ է չընդլայնվել եւ ավելի զուսպ լինել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե հնարավոր չէր, որ Մանվել Գրիգորյանը նման քայլերի գնար առանց վերեւների իմացության, պատգամավորն արձագանքեց. «Շատ բաներ են ասում: Ես չեմ բացառում, որ շատերն են մեղքերի տակ: Ասեմ ավելին, Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսեւորումներով երեւի այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի մտնի»:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք իր հորեղբայրը՝ Ռուբեն Գեւորգյանը, ով եւս ազատամարտիների միութուն է  ղեկավարում, որեւէ  կոռուպցիոն գործընթացների մեջ ներառված չէ, այդ օրերին իրենց միությունն էլ սահմանին է եղել՝ Արթուր Գեւորգյանն ասաց, որ կոռեկտ չէ նման հարցեր տալը, քանի որ հայրենիքի համար իրենց ընտանիքը զոհ է տվել, ինքը հայր է կորցրել:

Նշենք, որ Արթուր Գեւորգյանը ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի փեսան է, ով վերջերս դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ