News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին եւ հարակից օրինագծերի փաթեթը:

Նշենք, որ այն մի շարք փոփոխություններ է առաջարկում. Մասնավորապես, առաջարկվում է բանկերին հնարավորություն տրվի, որ առանց հարկային հետեւանքներ ունենալու ներել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ այն մարդկանց համար, որոնք մեկ տարում երկու եւ ավելի միատեսակ գույք են օտարել եւ նրանց մոտ ձեւավորվել է ԱԱՀ վճարելու պարտավորություն,  նրանց հնարավորություն է տրվում օրենքն ընդունելուց հետո 90 օրվա ընթացքում վճարել միայն հարկի մայր գումարը եւ ազատվել կուտակված տույժերից ու տուգանքներից, որոնք հաճախ գերազանցում են մայր գումարը:

Բացի այդ, հնարավորություն է տրվում հանրային սննդի ոլորտում ներգրաված տնտեսվարողներին մինչեւ օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարելող համարվելու մասին հայտարարություն: Եթե չներկայացնեն, հայտնվելու են ԱԱՀ հարկի եւ գործելու են բարձր հարկային բեռի դաշտում:

Նույն փաթեթով առաջարկվել է մարդատար մեքենաների ներկրման դեպքում բնապահպանական հարկի բեռը վերանայել եւ միայն շարժիչի հզորությունը հաշվի առնող մոդելից անցում կատարել տվյալ նաեւ մեքենայի տարեթիվը հաշվի առնող մոդելին. «Արդյուքնում մինչեւ վերջին երեք տարին թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների համար հարկային բեռը մոտ 4 անգամ նվազելու է: Մնացած մեքենաների գծով բնապահպանական հարկի բեռը կրկնակի քիչ կլինի, քան սահմանված է այսօր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ