News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, Facebook-ի իր էջում գրել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը:

«Մամուլի միջոցներից մեկում այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից՝ դրա համար ունենալով 60.000 ՀՀ դրամ սահմանաչափ։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ հայտում ենք, որ դեռևս 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից»,-գրել է Սարոյանը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, «Ժողովւրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից՝ դրա համար ունենալով 60.000 ՀՀ դրամ սահմանաչափ. «ԱԺ-ում նրա հեռախոսային խոսակցությունների համար սահամանվել է ամսական լիմիտ՝ 20 հազար դրամ ՀՀ ներսում, 40 հազար դրամ էլ ռոումինգի ծառայություններից օգտվելու համար»,-գրել է թերթը:

Տպել
Ամենաշատ