News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի նավթի նախարար Բիժար Նամդար Զանգանեն հայտարարել է, որ հունիսի 23-ին չի մասնակցի ՕՊԵԿ+ հանդիպմանը, հայտնում է Reuters-ը:

Ուրբաթ՝ հունիսի 23-ին, ՕՊԵԿ անդամ երկրները կարտելի մեջ չմտնող պետությունների հետ կքննարկեն նավթի արդյունահանման ծավալների աճի հարցը: ԱՄՆ-ն այսպիսի միջոցառումներին կողմ է, որպեսզի շուկայում նավթի գինը նվազի: Ռուսաստանը եւս աջակցում է արդյունահանման մեծացմանը:

«Ես չեմ հավատում, որ այդ հանդիպմանը կկարողանանք համաձայնության հասնել: ՕՊԵԿ-ն այն կազմակերպությունը չէ եւ հետեւում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգներին»,- ասել է Զանգանեն:

Իրանցի նախարարը հավելել է, որ ուրբաթ Վիեննայից կհեռանա նախքան ՕՊԵԿ+ բանակցությունների մեկնարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ