News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի հետաքրքրվում Բաքվից հայ փախստականների խնդիրներով: Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ փախստականների խնդիրները նույն մակարդակին են մնացել, ինչ նախկինում էր: Մինչդեռ, անհրաժեշտ է խոսել բռնի կերպով տեղահանված հայերի մասին, նրանց խնդիրները մնում են չլուծված: «Այս տարիներին մեզ մոտ Սիրիայից փախստականներ են եղել, որոնց նկատմամբ որոշակի քաղաքականություն է տարվում: Սակայն նրանց խնդիրները պետք է ռանձին դիտարկվեն, քանի որ այս հարցով շատ հմուտ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են Սիրիայից հայ փախստականների խնդիրներով»,- հավելեց Ալավերդյանը:

Ընդ որում, նա շնորհակալություն հայտնց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ փախստականների նկատմամբ հստակ հստակ քաղաքականության համար, որի շնորհիվ նրանցից շատերին բնակարաններ են տրամադրվել, այդ թվում նաեւ՝ վարձով, իսկ վարձակալություն գումարը վճարվել է տվյալ միջազգային կառույցի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ