News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ներկայիս պահը ամենավտանգավորն է սառը պատերազմի ավարտից հետ: Համապատասխան հայտարարությունը նա արել է չորեքշաբթի օրը El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում:

«Այժմ աշխարհը շատ ավելի անկանխատեսելի է, ինչը մեզնից տարբեր ուղղություններից սպառնալիքներին արձագանքելու ունակություն է պահանջում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «գլոբալ մասշտաբով սա ամենավտանգավոր պահն է, թերեւս՝ սառը պատերազմի ավարտից հետո»: «Սպառնալիքների միջեւ շատ տարբերություններ կան», - ընդգծել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամների շրջանում «անցյալում եւս տարբեր տեսլականներ են եղել [մի շարք հարցերում], սակայն ամեն անգամ մենք կարողացել ենք համաձայնության գալ»: «Ես չեմ ասում, որ այսօր լուրջ տարաձայնություններ չկան, սակայն պատմական դասը կայանում է նրանում, որ դաշինքն իրականացնում է հիմնական պարտականությունը` պաշտպանությունը: Անկասկած, այսօր մենք տեսնում ենք առեւտրի, կլիմայի փոփոխության, Իրանի համաձայնության վերաբերյալ տարաձայնությունները, սակայն, միեւնույն ժամանակ, ատլանտյան համագործակցությունն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ»,- ընդգծել է Ստոլտենբերգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ցանկանում է ադրբեջանական բանակը հասցնել դաշինքի չափանիշներին և «հասնել խաղաղության Երևանի և Բաքվի միջև»
«ՆԱՏՕ-ն տարիների ընթացքում աշխատել է Ադրբեջանի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, և մենք այժմ ուղիներ ենք փնտրում մեր գործընկերությունն ավելի ընդլայնելու համար...
Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Անշուշտ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության պատճառով...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Կովկաս տեղի է ունենում տարածաշրջանում զգալի փոփոխությունների ֆոնին. Մարկեդոնով
Իհարկե, Բրյուսելը շահագրգռված է Հայաստան-ՀԱՊԿ կապի թուլացմամբ...
Վրաստանի եվրաինտեգրումը կնպաստի ՆԱՏՕ-ին նրա անդամակցության գործընթացին. Գլխավոր քարտուղար
«ԵՄ-ի կողմից տրված թեկնածուի կարգավիճակը ձեր կայունությունն ու բարեկեցությունը բարձրացնելու...
Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ և վստահելի գործընկերներից մեկն է. Վարչապետ
Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցեր, ինտեգրացիոն գործընթացին առնչվող թեմաներ...
Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը...
Ամենաշատ